Читать онлайн полностью бесплатно ԼԻԼԻԹ ՍԼԱՎԵԱՆ - Լույսի ՆԷ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Լույսի ՆԷ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Բարև, ընթերցող: Ներողություն եմ խնդրում գրքի վերնագրի և այնտեղ տեղակայված պատմվածքի միջև իմաստային անհամապատասխանության համար: Վերնագիրը մի այլ պատմվածքից է վերցված, որը նույնպես կտեղադրվի գրքում Ձեր՝ընթերցողի կողմից հետաքրքրության առկայության դեպքում: Բանն նրանում է, որ սա իմ առաջին գրական փորձերն են, ինչպես նաև՝ինքնահրատարակման… Այսպիսով, Ձեր կողմից դրական արձագանքի պարագայում ես կվերալրացնեմ գիրքը և կտեղադրեմ Ձեր գնահատանքին: Կանխավ շնորհակալություն:.

© ԼԻԼԻԹ ՍԼԱՎԵԱՆ, 2019


ISBN 978-5-4483-2959-3

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Նա առջիններից էր: Ավոյի զինակիցներից նաև: Գիտակից և գաղափարունակ առաջիններից: Բավական է ասել, որ երբ նա ամեն ինչ թողել էր նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկում և եկել էր շարժմանը անդամագրվելու և այն վարելու, այն ժամանակվա և այն հնարավորությունների տեր նրան զուգահեռ անձինք հիմա կոչվում են ռուսահայ մեծահարուստներ և ազգային բարերարներ: Այդպիսին են նրանց ճանաչում և ընդունում այստեղ մնացած ու ապրող «առաջինները», որոնք որպես այդպիսին իրենց հերթին ճանաչվել են ազգաբնակչության կողմից: Իսկ խոսքիս հերոսը հիմա քար ու ցեխ է անում Ռուսաստանում:

Նա տարիքով էր արդեն, ուշ էր ամուսնացել, խանգարել էր պատերազմը: Դժվարությամբ, երկար բուժումներից հետո երեխա էին ունեցել: Միակ որդի, քանի որ ավելին ունենալ արգելում էին բժիշկները, վտանգավոր էր: Ահա այդ մարդը սիրում էր միշտ մի պատմություն անել, յուրաքանչյուր սեղանի, որտեղ հավաքվում էին երկու-երեք հայ նա պատմում էր մի փախստական հոր մասին: Վերջինս, մազապուրծ լինելով Բաքվի ջարդերից և մահվան ճիրաններից փախցնելով երեք որդիներին նա, ծնունդով Արցախցի, եկել ապաստանել էր պապական հողում: Որ հետո այդ երեք որդիներին մի օրում մատաղ անի նույն հողին, պատերազմում: Այդ հայրը սովորություն էր դարձրել ներկա լինել յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի հողին հանձնման արարողությանը և անխտիր, ամեն անգամ բաժակ էր բարձրացնում, ողորմաճառ, սփոփանքի խոսքեր ասում: Կարծես քիչ էր սեփական ցավը: Մարդիկ կարծում էին, թե նա խելագարվել է որդիների կորստից, այնինչ մինչև վերջերս, տարիներ անց արդեն, ոչ ոք չի կարող ասել, որ նրա վարքում կամ արարքներում ոչ նորմալ երևույթներ կան: Այդ ծերուկը լիովին առողջ է հոգեպես: Առավել, քան առողջ…

Конец ознакомительного фрагмента.



Ваши рекомендации