Бежа́л от дождя́, попа́л под град. Ջրից դուրս գալ՝ ջրհեղեղն ընկնել։
Бе́лая воро́на. Սպիտակ ագռավ։
Бить баклу́ши. Թրև գալ։
Бить в глаза́. Աչք ծակել։
Бить в цель. Նպատակին խփել։
Бить ключо́м. Աղբյուրի պես հորդել։
Бить по карма́ну. Գրպանին վնաս հասցնել։
Бить себя́ в грудь. Կուրծք ծեծել։
Блу́дный сын. Անառակ որդի։
Боя́ться до́хнуть. Շունչն իրեն քաշել։
Брать быка́ за рога́. Ձուկը գլխից բռնել։
Брать под кры́лышко кого́-то. Թևի տակ առնել մեկին։
Брать слова́ обра́тно. Խոսքը ջուրը գցել։
Бро́сить де́ньги на ве́тер. Փողերը քամուն տալ։
Бро́сить слова́ на ве́тер. Խոսքերը քամուն տալ։
Бро́сить тень на кого́-то. Ստվեր գցել մեկի վրա։
Бро́сить я́корь. Խարիսխ գցել։
Бро́ситься в глаза́. Աչքի ընկնել։
Бурида́нов осёл. Բուրիդանի ավանակ։
Бу́ря в стака́не воды́. Փոթորիկ մի բաժակ ջրում։
Быть бельмо́м на гла́зу. Աչքին փուշ դառնալ մեկի։
Быть заняты́м по го́рло. Գործի մեջ թաղվել։
Быть ма́стером на все руки́. Ձեռքից ամեն բան գալ։
Быть ме́жду двух огне́й. Երկու կրակի մեջ ընկնել։
Быть на це́лую го́лову вы́ше. Մի գլխով բարձր լինել մեկից։
Быть на волосо́к от сме́рти. Մահից մի մատ հեռու լինել։
Быть на седьмо́м не́бе. Յոթերորդ երկնքում լինել։
Быть не на своём ме́сте. Իր տեղում չլինել։
Быть под опе́кой кого́-то. Փեշի տակ լինել մեկի։
Быть пра́вой руко́й. Լինել աջ ձեռքը։
В гостя́х хорошо́, а до́ма лу́чше. Հյուր լինելը լավ է, բայց իր տանն ավելի լավ է։
В одно́ у́хо вошло́, в друго́е вы́шло. Մի ականջից մտնել՝ մյուսից դուրս գալ։
В три поги́бели гну́ться. Փորը գետնին քսել։
В уша́х звени́т. Ականջը կանչում է։
В хвосте́ плести́сь. Պոչից քաշ գալ։
В цве́те лет. Ուժերի ծաղկման շրջանում։
Вари́ться в собстве́нном соку́. Իր յուղով տապակվել։
Вбива́ть в го́лову кому́-то. Գլխի մեջ մեխել մեկի։
Вбива́ть себе́ в го́лову. Գլուխը մտցնել։
Взбрести́ в го́лову. Քամի մտնել գլուխը։
Верну́ться с пусты́ми рука́ми. Դատարկ ձեռքերով վերադառնալ։
Верте́ться колесо́м. Հոլի պես պտտվել։
Верте́ться под нога́ми у кого́-то. Ոտքի տակ ընկնել։
Ве́тер свисти́т в карма́нах у кого́-то. Գրպանում մկներ են խաղում։
Ве́шать го́лову. Գլուխը կախել։
Ве́шать нос на кви́нту. Քիթը կախել։
Взя́ть за бо́ка кого́-то. Օձիքը բռնել՝ բաց չթողնել մեկի։
Взя́ть на себя́ бре́мя. Ծանրությունն իր վրա վերցնել։
Взя́ть под своё кры́лышко кого́ -то. Մեկին իր թևի տակ առնել։
Взя́ть себя́ в ру́ки. Իրեն հավաքել։
Ви́лами пи́сано на во́де. Սառույցի վրա գրել։
Виля́ть хвосто́м. Պոչ խաղացնել։
Висе́ть в во́здухе. Օդում կախված լինել։
Висе́ть на волоске́. Մազից կախված լինել։
Висе́ть на ше́е у кого́-то. Մեկի վզից կախ ընկած լինել։
Вита́ть в облака́х. Ամպերում սավառնել։
В му́тной воде́ ры́бу лови́ть. Պղտոր ջրում ձուկ որսալ։
Води́ть за́ нос кого́-либо. Քթից բռնած ման ածել մեկին։
Во все у́ши слу́шать. Ականջները չորս անել։
Возду́шные за́мки. Օդային ամրոցներ։
Возноси́ть до небе́с кого́-то. Երկինք հանել մեկին։
Войти́ в колею́. Հունի մեջ ընկնել։
Волк в ове́чьей шку́ре. Գայլը գառան մորթով։
Во́лосы стано́вятся ды́бом. Մազերը բիզ-բիզ են կանգնում։
Во́лчий аппети́т. Գայլի ախորժակ։
Вооружи́ться до зубо́в. Մինչև ատամները զինվել։
Во́рон воро́ну глаз не вы́клюет. Ագռավն ագռավի աչքը չի կտցի։
Вот где соба́ка зары́та. Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը։
Впу́тать в исто́рию кого́-то. Կրակը գցել մեկին։
Вре́мя – де́ньги. Ժամանակը փող է։
Вре́мя – лу́чший врач. Ժամանակը լավագույն բժիշկն է։
Вскружи́ть го́лову кому́-то. Գլխահան անել մեկին։
Вста́ть с ле́вой ноги́. Ձախ ոտքի վրա վեր կենալ։
Вступи́ть в петуши́ный бой. Աքլորակռիվ տալ։
Всяк кули́к своё боло́то хва́лит. Պառավն իր թանին թթու չի ասի։
Всяк своего́ сча́стья кузне́ц. Ամեն մարդ իր բախտի դարբին է։
Вся́кому о́вощу своё вре́мя. Ամեն բանջար իր ժամանակին։
Втира́ть очки́. Աչքակապությամբ զբաղվել։
Вы́вести из стро́я кого́-то, что́-то. Շարքից հանել մեկին, ինչը։
Вы́йти из себя́. Ինքն իրենից դուրս գալ։
Вы́йти сухи́м из воды́. Ջրից չոր դուրս գալ։
Вы́кинуть из головы́. Գլխից հանել։
Вы́лететь из головы́. Գլխից դուրս թռչել։
Вы́нести сор из избы́. Աղբը տնից դուրս թափել։
Вы́плакать все глаза́. Աչքերը ծով դառնալ։
Выпра́шивать пода́чки от кого́-то. Աչքը ուրիշի ձեռքը մնալ։
Вы́смотреть все глаза́. Աչքը ջուր կտրել։
Глаза́ на лоб поле́зли. Աչքերը գագաթը թռան։
Глаза́ разгоре́лись. Աչքերը վառվեցին։
Глас вопию́щего в пусты́не. Ձայն բարբառոյ հանապատի։
Гнуть спи́ну пе́ред кем-то. Մեկի առաջ մեջքը ծռել։
Гнуть ше́ю пе́ред кем-то. Մեկի առաջ վիզը ծռել։
Гоня́ть ло́дыря. Գլուխ պահել։
Гоня́ться за двумя́ за́йцами. Մի ձեռքով երկու ձմերուկ բռնել։
Гора́ родила́ мышь. Լեռը երկնեց, մուկ ծնեց։
Горба́того моги́ла испра́вит. Սապատավորին գերեզմանը կուղղի։
Го́рдиев у́зел. Գորդյան հանգույց։
Го́рький о́пыт. Դառը փորձ։
Го́рький смех. Դառը ծիծաղ։
Грош цена́ кому́-то, чему́-то. Ջրի գին ունենալ։
Гроша́ ло́маного не сто́ит. Մի մատնոց թան չարժե։